»»Այս գիշեր հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի բնակչի. նրա կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Այս գիշեր հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի բնակչի. նրա կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել եւ նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նաեւ հավելել է. «Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժ հաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»:

2019-03-16T11:12:13+04:00March 16 11:12|Հասարակություն|0 Comments