»»Ինչո՞ւ Մարությանին խորհուրդ չես տալիս Հյուսիսայինից տեղափոխվել Չարբախ. Ստեփանյանը՝ Մնացականյանին

Ինչո՞ւ Մարությանին խորհուրդ չես տալիս Հյուսիսայինից տեղափոխվել Չարբախ. Ստեփանյանը՝ Մնացականյանին

«Ես կուզեի կենտրոնում լինեն կաֆեներ, ռեստորաններ, հյուրանոցներ, մշակութային օջախներ: Մնացած գիշերային ակումբները, կարաոկեները, եթե ուզում ենք զարգանան Էրեբունին, Շենգավիթը, թող էդտեղ բացեն: Ներդրողներին էլ ենք ասում՝ ուզում եք կառուցե՞լ, գնացեք ըտե. մեծ մասը համաձայնում են: Մենք չենք ուզում, որ մենակ Կենտրոնում կառուցեն»: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Վերջինիս հայտարարությունը առաջացրել է այս վարչական շրջաններում բնակվողների դժգոհությունը։  Բնակիչներից ոմանք իրենց սոցիալական ցանցերում գրառումներ են անում, այդ կերպ պատասխանելով թաղապետին։

Մասնավորապես Գեւորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ «Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը շարունակում է զարմացնել իր մտահորիզոնով: Քիչ առաջ նա հայտարարել է, թե գիշերային ակումբները թող տեղափոխեն Շենգավիթ, կամ Էրեբունի վարչական շրջաններ: Նախ, ինչո՞ւ է թաղապետի մոտ այնպիսի տպավորություն, որ այդ վարչական շրջաններում ապրող մարդիկ հանգստի, կամ կանաչ գոտիներից օգտվելու իրավունք չունեն, և հետո հարգելի Վիտյա, իսկ ինչո՞ւ ձեր անմիջական ղեկավար Հայկին Մարության խորհուրդ չես տալիս Հյուսիսայինից տեղափոխվել օրինակ Չարբախ, չէ, որ Կենտրոնն առանց այն էլ ծանրաբեռնված է»։

2019-03-15T16:04:29+00:00March 15 16:04|Բլոգ|0 Comments