»»Զերծ մնալ նմանատիպ բժշկական կազմակերպությունների ծառայություններից օգտվելուց. հորդոր

Զերծ մնալ նմանատիպ բժշկական կազմակերպությունների ծառայություններից օգտվելուց. հորդոր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերջին շրջանում ՀՀ առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ՝ օգտվելով առողջապահության բնագավառը կարգավորող ներկայիս օրենսդրության որոշ բացերից, մասնավորապես բժշկական սարքավորումների կիրառման կարգավորման առումով, մատուցում են տարաբնույթ ախտորոշիչ և բուժական ծառայություններ՝ օգտագործելով այնպիսի սարքավորումներ և մեթոդներ, որոնք ժամանակակից բժշկագիտության կողմից չունեն ապացուցողական հենք, դրանց վերաբերյալ չկան հրապարակված գիտական աշխատություններ, որոնք կարող էին հավաստել այդ սարքավորումների կամ մեթոդների ապացուցողական բժշկության միջազգային նորմերով ապացուցված և հիմնավորված արդյունավետությունը։
Որոշ սուբյեկտեր հանդգնում են նույնիսկ այդ սարքավորումներով որոշել պտղի սեռը, հղիության վաղ փուլերում (սկսած 5 շաբաթականից) ինչով նպաստում են պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին, որի արդյունքում մեր երկրում հարյուրավոր նորածիններ պարզապես չեն ծնվում։
Նմանատիպ սարքերի և մեթոդների կիրառումը արգելված է աշխարհի շատ զարգացած երկրներում։
Հաշվի առնելով խնդրի արդիականությունը և մատուցվող ծառայությունների մտահոգիչ ծավալները, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է մեր ազգաբնակչությանը զերծ մնալ նմանատիպ «հրաշագործ» սարքերով կամ մեթոդներով ախտորոշում և բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների ծառայություններից օգտվելուց։

2019-03-15T14:20:11+04:00March 15 14:08|Հասարակություն|0 Comments