»»Դաժան սպանություն Տավուշում. որդին կացնի մի քանի հարվածով սպանել է մորը

Դաժան սպանություն Տավուշում. որդին կացնի մի քանի հարվածով սպանել է մորը

Տավուշի մարզում, այսօր՝ մարտի 15-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել. ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Օսան Սիմոնյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան կացնի մի քանի հարվածի հետքեր:

Քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով Իջեւանի ոստիկանություն են բերման ենթարկել սպանվածի տղային՝ 61-ամյա Սարգիս Ս.-ին:

Փաստի առթիվ Իջեւանի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ կասկածյալ Սարգիս Ս.-ն ձերբակալվել է: Ոստիկանությունն ու քննիչները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք հանդիսացող կացինը:

2019-03-15T14:13:34+04:00March 15 13:55|Իրավական|0 Comments