»»Քաղաքացուն հարվածող ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են. Պարզաբանում

Քաղաքացուն հարվածող ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են. Պարզաբանում

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում ցուցարար քաղաքացուն: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Արդյունքների մասին կտեղեակցվի քննության ավարտից հետո»:

2019-03-14T23:59:03+04:00March 14 23:59|Հասարակություն|0 Comments