»»Ռուսաստանում հայ գործարար է սպանվել

Ռուսաստանում հայ գործարար է սպանվել

ՌԴ-ում՝ Միտիշչիում սպանվել է գործարար Գեւորգ Թումանյանը։ Այդ մասին հայտնում է РЕН ТВ-ն։

Հեռուստաալիքի տվյալներով, մարդասպանները սպասել են տան մուտքի մոտ, եւ հենց նա հայտնվել է, կրակ են բացել։ Սպանությունից հետո հանցագործները հեռացել են իրենց սպասող ավտոմեքենայով։

Մարմինը գտնելու մասին տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկովյան շրջանի գլխավոր վարչությունը։ Իրավապահների խոսքերով, իրականացվում են հանցագործների հայտնաբերման միջոցառումներ՝ հայտնում է МК-ն։

Սպանության վայրում աշխատում է օպերատիվ-հետախուզական խումբ, ոստիկանները հանցագործության վկաների են որոնում։

Ինչպես հայտնում է «Ցարգրադը», Թումանյանը զբաղվում էր մեծածախ առեւտրով։ Նա 34-35 տարեկան էր։

2019-03-14T21:52:14+04:00March 14 21:49|Աշխարհ|0 Comments