»»»Հրշեջները մարել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում բռնկված հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 14-ի ժամը 15:00-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Նաիրյան թաղամասի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորչի փողոցի տներից մեկին հարակից շինությանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել` 15:51-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ, մոտ 30 հակ կուտակած անասանակեր և խաղողի վազեր:

2019-03-14T22:52:40+00:00March 14 22:49|Պատահարներ|0 Comments