»»»Երևանում՝ Նուբարաշենի աղբանոցում, դի է հայտնաբերվել

Երևանում՝ Նուբարաշենի աղբանոցում, դի է հայտնաբերվել

Մարտի 14-ին՝ ժամը  19:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի մոտ գտնվող փոսի մեջ դի է հայտնաբերվել. դին անանցանելի վայրից դուրս բերելու և շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել Բ. Մ.-ին (ծնված 1963 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

2019-03-14T22:59:01+00:00March 14 22:59|Պատահարներ|0 Comments