»»»Երևանն ու Բաքուն համաձայնեցնում են երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամկետը․ Մամեդյարով

Երևանն ու Բաքուն համաձայնեցնում են երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամկետը․ Մամեդյարով

Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Արցախյան հակամարտության հարցով երկու երկրների ղեկավարների ու ԱԳ նախարարների հանդիպումներ են նախապատրաստում: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։

«Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը նախապատրաստվում է։ Համանախագահներն այս ուղղությամբ աշխատում են։ Այս պահին համաձայնեցվում են ժամկետները, որոնք կհայտարարվեն ավելի ուշ»,- ասել է Մամեդյարովը։

Ինչ վերաբերում է ԱԳ երկու նախարարների հանդիպմանը, Մամեդյարովն ասել է, որ այդ հանդիպումն էլ համաձայնեցվում է առանձին․ այն կլինի ղեկավարների հանդիպումից առաջ, թե հետո, Մամեդյարովը հրաժարվել է բացահայտել։