»»Գործադիրը արտոնություն տվեց «Էյ ընդ էմ ռեյր»-ին. կստեղծվի 141 նոր աշխատատեղ` ավելի քան 400 հազար աշխատավարձով

Գործադիրը արտոնություն տվեց «Էյ ընդ էմ ռեյր»-ին. կստեղծվի 141 նոր աշխատատեղ` ավելի քան 400 հազար աշխատավարձով

Կառավարության այսօրվա՝ մարտի 14-ի նիստում որոշվեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Էյ ընդ էմ ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգել։

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող աղբյուրի և հանքային ջրի շշալցման գործարան։

Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2019 թվականի մայիս ամսից։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 13,2 մլրդ դրամի չափով ներդրում:

Նշված ներդրման գումարի մեծ մասը սարքավորումներ են, սակայն արդեն իսկ ազատված են ԱԱՀ-ից, այդ իսկ պատճառով ներառված չեն վերը նշված ցանկում։ Հետաձգման ենթակա սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի 115 մլն դրամ։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում մինչև 2020 թվականը կստեղծվի 141 նոր աշխատատեղ` 422 հազ. դրամ միջին աշխատավարձով:

2019-03-14T14:38:15+00:00March 14 14:38|Տնտեսություն|0 Comments