»»Գյումրեցի Համլետը զոհվեց ընկերոջ կյանքը փրկելիս

Գյումրեցի Համլետը զոհվեց ընկերոջ կյանքը փրկելիս

Տասնյակ կյանքեր փրկած բուժակը զոհվեց ծառայակցի կյանքը փրկելու ճանապարհին: Գյումրեցի պարտադիր Ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Ավագյանի դին այսօր հարազատ քաղաք է տեղափոխվել, հայտնում է armlur.am-ը:

Համլետը տան միակ արու զավակն էր, ուներ երկու քույր: Արդեն 6 ամիս էր, ինչ ծառայում էր Ազգային բանակում: Զոհված զինծառայողին հրաժեշտ տալու են եկել ծառայակիցներ ընկերները: Հիշում են Համլետի հետ ունեցած վերջին զրույցները, գյումրեցուն հատուկ կատակներն ու խորհուրդները:

Համլետն ընկերուհի ուներ, երազում էր վերադառնալ ու ամուսնանալ սիրելիի հետ: Ծառայակիցներն էլ այդ մասին գիտեին, հիմա ցավով են հիշում զոհված ընկերոջ անկատար մնացած երազանքները:

2019-03-14T20:19:12+00:00March 14 20:19|Հասարակություն|0 Comments