»»»Քրեակատարողական ծառայությունը որոնում է հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալին

Քրեակատարողական ծառայությունը որոնում է հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալին

«Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ դատապարտված Հայկ Վաչեի Գալստյանը փետրվարի 18-ի ժամը 15։30-ի սահմաններում, հիվանդասենյակի պատուհանից դիմել է փախուստի։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հայկ Գալստյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010 44 29 04, 1-02 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»։

2019-02-18T19:27:52+04:00February 18 19:27|Իրավական, Պատահարներ|0 Comments