»»»Մալիշկայի գյուղապետ է ընտրվել Գարիկ Նազարյանը

Մալիշկայի գյուղապետ է ընտրվել Գարիկ Նազարյանը

Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով համայնքապետ է ընտրվել անկուսակցական Գարիկ Նազարյանը։ Ինչպես հայտնում է Irakanum.am-ի թղթակիցը  ձայների հաշվարկները ավարտվել են, եւ քվեների ճնշող մեծամասնությամբ առաջատարն է Գարիկ Նազարյանը։

Նշենք, որ Մալիշկա համայնքում առաջադրվել էր 5 թեկնածու, որից 3-ն ինքնաբացարկ էր ներկայացրել։ Արդյունքում գյուղապետի պաշտոնի համար պայքարում էին Գարիկ Նազարյանն ու նախկին գյուղապետ Մհեր Մովսիսյանը, ում ընտրակաշառք բաժանելու մեղադրանք է առաջադրված։

Նախորդ տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո Մալիշկայի բնակիչները բողոքի գործողություններ իրականացրեցին ընդդեմ՝ Մովսիսյանի, մերժելով նրան, ինչի արդյունքում Մովսիսյանը հրաժարական ներկայացրեց։ ՏԻՄ ընտրություններին, սակայն Մովսիսյանը իր թեկնածությունը դարձյալ առաջադրել էր։ Այս անգամ եւս Մալիշկայի բնակիչները մերժեցին ՀՀԿ-ական Մովսիսյանին։