»»»«Լուսավոր Հայաստան». կառավարության ծրագիրը պետք է կայուն զարգացում ապահովի

«Լուսավոր Հայաստան». կառավարության ծրագիրը պետք է կայուն զարգացում ապահովի

Ինչո՞ւ պետք է օտարերկրյա ներդրողները ներդրումներ կատարեն Հայաստանում։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ կառավարության այնպիսի ծրագիր եւ ռազմավարություն, որոնք կապահովեն կայուն զարգացում։ Այս մասին փետրվարի 14-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Թանդիլյանը համոզված է, որ հեղափոխական քայլեր պետք է նախաձեռնել ոչ միայն քաղաքական տեսակետից, այլ նաեւ ոչ ստանդարտ եւ անգամ «շոկային» տնտեսական քայլեր, որոնցից վստահության այսպիսի աստիճանի պարագայում չպետք է զգուշանալ։ «Կառավարության ծրագրի նպատակը  հեղափոխական է, բայց ոչ նրա բովանդակությունն ու, առավել եւս՝ նրա գործիքանին։ Ինձ այն հիշեցնում է վարչապետի եւ քաղաքացիների միջեւ զրույց»,- ասել է պատգամավորը։

2019-02-14T13:25:55+04:00February 14 13:26|Ներքին քաղաքականություն, Քաղաքականություն|Comments Off on «Լուսավոր Հայաստան». կառավարության ծրագիրը պետք է կայուն զարգացում ապահովի