»»Բոլոր կենսաթոշակառուները ժամանակին ստացել են իրենց թոշակը. Սոցապ ծառայություն

Բոլոր կենսաթոշակառուները ժամանակին ստացել են իրենց թոշակը. Սոցապ ծառայություն

Պետությունը՝ ի դեմս Սոցիալական ապահովության ծառայության, կատարել է իր պարտավորությունները կենսաթոշակառուների նկատմամբ եւ բոլոր կենսաթոշակառուները ստացել են իրենց կենսաթոշակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ մինչ օրս չեն տրվել թոշակառուների թոշակները:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսպես, 2019թ. հունվարին տարբեր տեսակի սոցիալական ծրագրերի մասով վճարվել է 24.7 մլրդ. դրամ, որից միայն 17.9 մլրդ. դրամը՝ աշխատանքային կենսաթոշակներ, իսկ փետրվարին՝ 24.6 մլրդ. դրամ, որից 18.1 մլրդ. դրամը՝ աշխատանքային կենսաթոշակներ»:

2019-02-14T13:40:40+04:00February 14 13:45|Տնտեսություն|0 Comments