», Տեսանյութեր, Քաղաքականություն»ԲՀԿ-ն սպասում է վարչապետի եզրափակիչ ելույթին (տեսանյութ)

ԲՀԿ-ն սպասում է վարչապետի եզրափակիչ ելույթին (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը խորհդրարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարության ծրագրի վերաբերյալ կսպասեն վարչապետի եզրափակիչ ելույթին, ոորից հետո կորոշեն՝ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվերակելու ծրագրին, թե դեմ:

«Վարչապետի ամփոփիչ ելույթից հետո մենք կլսենք, թե ինչպիսին է կառավարության ու կառավարության պատասխանատուի դիրքորոշումը, և մեր խմբակցության ներկայացուցիչ տիկին Զոհրաբյանն էլ մեր դիրքորոշումն արդեն հրապարակավ կներկայացնի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն առաջարկում է կառավարության ծրագրում իններորդ գլուխ ավելացնել՝ այդտեղ զետեղելով իրենց խմբակցության առաջարկությունները: Սակայն ԱԺ նախագահն ասաց, որ նման իրավական կարգավորում չկա: