»»Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ԵԱՀԿ պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման և զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության վերաբերյալ մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է համագործակցությունը նշված հարցերի շուրջ և նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները:

2019-02-12T17:10:39+00:00February 12 17:10|Հասարակություն|0 Comments