», Տեսանյութեր»Կարգադրություն տվիմ, հետո նորից կարգադրություն տվիմ… Թեհմինա Վարդանյանը՝ Մարությանին (տեսանյութ)

Կարգադրություն տվիմ, հետո նորից կարգադրություն տվիմ… Թեհմինա Վարդանյանը՝ Մարությանին (տեսանյութ)

Երևանի ավագանու նիստում՝ հարցուպատասխանի ժամանակ, «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը դարձյալ անդրադարձավ թիվ 19 պոլիկլինիակայի խնդրին՝ հավելելով, որ հարցը գնալով «կալամբուռի է նմանվում»: Ավագանու անդամը նշեց, որ այն, ինչ կատարվում է, իրեն «Կարգին հաղորդման» և Նիկոլ Փաշինյանի միքսերից մեկն է հիշեցնում:

«Պատուհանը դրիմ, գաջը մաքրիմ… հիմա նույն իրավիճակը մեզ մոտ է` կարգադրություն տվիմ, հետո նորից կարգադրություն տվիմ: Ինչո՞ւ է մի կարգադրությունն ուժը կորցրած ճանաչվել, երեք ամիս անց նոր կարգադրություն տրվել», – ասաց  Վարդանյանը:

«Եթե մեջբերումների խոսքով ասեմ՝ մենք հլը շորերը նոր ենք փոխել, հետո նոր սկսելու ենք աշխատել», – արձագանքեց  քաղաքապետը՝ հավելելով, որ հարցին լիարժեք պատասխան կտա փոխքաղաքապետը:

Մանրամասները՝  Lurer.com-ի տեսանյութում: