»»»2 օր ժամանակ Գեղարքունիքի մարզպետին

2 օր ժամանակ Գեղարքունիքի մարզպետին

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ թեժ մթնոլորտ է։ Այսօր վաղ առավոտից  առաջադրված թեկնածուներից Գևորգ Սիմոնյանն ու աջակիցները փակել էին  Վարդենիս-Երևան մայրուղին՝  բողոքելով խտրական մոտեցումից ու անարդարությունից։ Հավաքվածները  պահանջում են  մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը։

Խնդիրն այն է, որ մեկ ամիս է՝ մարզպետն իր համակուրսեցուն նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար։ «Նա խոչընդոտում է բոլոր թեկնածուներին, վախեցնում։ Իր հրամանով արգելել են ինձ հանդիպել հիվանդանոցի աշխատակիցների հետ։ Իսկ մյուս թեկնածուներն արդեն հանդիպել են։ Այդ պատճառով էլ փակել ենք ճանապարհը ու պահանջում ենք մարզպետի հրաժարականը»,- դժգոհել էին բողոքի ակցիայի մասնակիցները։

Վերջիններիս հետ հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Օրվա վերջում ցուցարարները որոշել են բացել Վարդենիս- Երեւան մայրուղին՝ պայմանով, որ երկու օրից իրենց բարձրացված հարցերը լուծում կստանան, հակառակ դեպքում բողոքի գործողությունները կշարունակեն նոր թափով՝ փակելով միջպետական ու միջգյուղական ճանապարհները։

2019-02-11T20:13:16+04:00February 11 20:13|Հասարակություն, Մարզեր|0 Comments