»»»Վերջին երեք օրերին ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 101 դեպք

Վերջին երեք օրերին ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 101 դեպք

ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն փետրվարի 8-ից 11-ը տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 101 դեպք: ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մասնավորապես բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 21, խարդախության 17, անձնական ունեցվածքի գողության 15, ծեծի 10, թմրամիջոցի հայտնաբերման 9, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման 3-ական դեպք:

Նշված ժամանակահատվածում բացահայտվել է նաև յուրացման կամ վատնման ու զենք-զինամթերքի առգրավման 2-ական, կողոպուտի, դրամանենգության, ավտոմեքենա փախցնելու, անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական սահմանը ապօրինի հատելու, թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, հաշվառելու, բաց թողելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու, փաստաթղթի կեղծիքի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 13, ապօրինի ծառահատման 2, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի, բնակարանային գողության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2019-02-11T21:41:40+00:00February 11 21:40|Պատահարներ|0 Comments