», Պատահարներ»Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Ստամբուլի ասիական կողմում գտնվող Չեքմեքյոյ շրջանի տարածքում թուրքական ռազմական ուղղաթիռ է ընկել, այս մասին հաղորդում է CNN Turk-ը: Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան հաստատել է տեղեկությունն ու հայտնել 4 զոհի մասին: Հայտնի է, որ մահացածները զինվորականներ են, բնակչության շրջանում տուժածներ կամ զոհեր չկան: Ամերիկյան արտադրության UH-1 տիպի ուղղաթիռն ընկել է Չեքմեքյոյի Քըրազլըդերե թաղամասի այգիներից մեկի տարածքում: Ուղղաթիռում գտնվող զինվորականները միջադեպից հետո տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել են: Ըստ նախնական վարկածի՝ ուղղաթիռը, արագ կորցնելով բարձրությունը, փորձել է արտակարգ վայրէջք կատարել ու արդյունքում ընկել է: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսված: Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

2019-02-11T23:18:42+04:00February 11 23:12|Աշխարհ, Պատահարներ|0 Comments