»»Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում`փետրվարի 11-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-16-ը սպասվում են տեղումներ, 16-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով:

2019-02-11T14:16:46+04:00February 11 14:16|Հասարակություն|Comments Off on Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ