»»Հետախուզվող Արմանն ու Մարիամը ներկայացել են ոստիկանություն

Հետախուզվող Արմանն ու Մարիամը ներկայացել են ոստիկանություն

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների եւ համայնքային ոստիկանների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 9-ին, ժամը 10.10-ին, կամավոր ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 27-ամյա Արման Հ.-ն, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 176 հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Էրեբունու քրեական հետախույզների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 9-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժին կամավոր ներկայացել է 43-ամյա Մարիամ Ք.-ն, որը 2018թ. օգոստոսի 18-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:

2019-02-11T16:57:53+04:00February 11 16:59|Իրավական|0 Comments