», Մարզեր, Տեսանյութեր»Լարված իրավիճակ Վարդենիսում․ ճանապարհը փակ է (տեսանյութ)

Լարված իրավիճակ Վարդենիսում․ ճանապարհը փակ է (տեսանյութ)

Լարված իրավիճակ Երևանից Վարդենիս տանող ճանապարհին։ Ինչպես հայտնում է Irakanum.am-ի թղթակիցը ճանապարհի երթեւեկելի հատվածը  փակ է:50-ից ավելի քաղաքացիները պահանջում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը, ով սատարում է Վարդենիսի համայնքապետի ԺՊ Մելքոնյան Արամին: Այս մասին նշում են  ճանապարհը փակած քաղաքացիները։ «Արամ Մելքոնյանը քարոզարշավի շրջանակում այցելում է դպրոցներ, պոլիկլինիկաներ այլ հաստատություններ, սակայն մնացած թեկնածուներին արգելվում է՝ ասելով՝ որ մարզպետը չի թույլատրում»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը:

Ճանապարհը փակելու նախաձեռնությոնը սկսել է համայնքապետի թեկնածու Գևորգ Սիմոնյանի համակիրները:

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ է հանդիպել Վարդենիսի ոստիկանապետը։ Այս պահին տեղում կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում ճանապարհը բացելու հարցի շուրջ։ Նշենք, որ Գեղարքունիքի մարզպետը դեռ չի ժամանել հավաքվածների մոտ։