»»Թաթոյանը՝ ՄԻԵԴ ուղարկված Ռոբերտ Քոչարյանի հայցի մասին

Թաթոյանը՝ ՄԻԵԴ ուղարկված Ռոբերտ Քոչարյանի հայցի մասին

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարցադրում ուղղեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ ՀՀ-ի գործերի վերաբերյալ, թե ինչ իրավիճակ է սպասվում, ինչ վտանգներ կարող են լինել:

Նա նշեց, որ Սամվել Մայրապետյանի հետ կապված ՄԻԵԴ որոշումից հետո շատ է խոսվում այդ խնդրի մասին, հատկապես՝ առաջիկայում սպասվում է Ռոբերտ Քոչարյանի գործով քննություն:

ՄԻՊ Արման Թաթոյանը հրաժարվեց մեկնաբանել խնդիրը:

«Քանի որ այդ գործերը քննության փուլում են, առավել ևս որոշումները դատաքնության փուլ են թևակոխում, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- նշեց նա:

Թաթոյանի խոսքով՝  նախկինում ինքն անդրադարձել է վտանգներին՝ կապված գնահատականների հետ պաշտոնյաների կոնկերտ ինչ-որ գործերով հանցանքի կատարման հետ:

2019-02-11T13:54:23+04:00February 11 13:54|Իրավական|0 Comments