»»»Երեւանի Նանսենի փողոցում «Renault» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Երեւանի Նանսենի փողոցում «Renault» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Փետրվարի 11-ին, ժամը 19:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 12 հասցեի մոտակայքում այրվում է «Renault» մակնիշի ավտոմեքենա։

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել՝ 19:34-ին:

Այրվել են «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ. Գ.) շարժիչի հատվածը՝ մասամբ և շարժիչի հատվածում՝ 1,5 գմ լարեր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

2019-02-11T23:42:59+04:00February 11 23:51|Պատահարներ|Comments Off on Երեւանի Նանսենի փողոցում «Renault» մակնիշի ավտոմեքենա է այրվել