»»»Պորոշենկոն չի ցանկանում, որ Ուկրաինան «Պուտինի հետ ծիծաղող» նախագահ ունենա

Պորոշենկոն չի ցանկանում, որ Ուկրաինան «Պուտինի հետ ծիծաղող» նախագահ ունենա

«Ուկրաինային պետք չէ այնպիսի նախագահ և գլխավոր հրամանատար, որը ծնկի կգա Կրեմլի առջև: Պետք չէ այնպիսի նախագահ և գլխավոր հրամանատար, որը կսիրաբանի կամ ծիծաղի Պուտինի հետ: Մեզ պետք չէ այն նախագահն ու գլխավոր հրամանատարը, որի ստորագրած առաջին փաստաթուղթը կապիտուլյացիայի ակտը կլինի»,- ասել է Պորոշենկոն:

Ճիշտ է, թե Ուկրաինային ինչպիսի նախագահ է պետք, նա չմանրամասնեց:

Twitter-ում Պորոշենկոն հավելեց, որ իր նպատակն էր Ուկրաինային «ազատ ժողովրդի երկիր» դարձնել, և ամենավատ փորձություններն արդեն անցյալում են, իսկ տնտեսությունը աճ է գրանցում:

«Ուկրաինան գնում է իր ճանապարհով: Զարգացման սեփական ձևն ազատագրում է ՌԴ գաղութային կախվածությունից։ Մեր նպատակային ուղղությունը դեպի ԵՄ և ՆԱՏՕ-ին անդամակցությունն է», – ասել է նա:

2019-02-10T21:07:21+04:00February 10 21:30|Աշխարհ, Արևելք|0 Comments