», Ֆոտոշարք»Ոստիկանները սահման մեկնեցին

Ոստիկանները սահման մեկնեցին

Օրերս կրկին տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական ծառայության հերթափոխը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։

Այս անգամ եւս նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Նա, դիմելով ոստիկաններին, իր եւ ողջ համակարգի անունից ողջունեց նրանց ու մաղթեց բարի ծառայություն: «Ձեր ամուր բազկի, ձեր անձնվեր ծառայության շնորհիվ դուք թշնամուն խաղաղություն եք պարտադրում: Մենք հպարտ ենք ձեզնով»,- նշեց ոստիկանության պետը:

Տերունական աղոթքից եւ երդվելուց հետո ոստիկանները շարային երթով ու բարձր տրամադրությամբ մեկնեցին սահման:

Հաջորդ օրը նույն բարձր տրամադրությամբ Տավուշից վերադարձավ ոստիկանության զորքերի մյուս զորախումբը:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ողջունեց նրանց, շնորհակալություն հայտնեց ազգանվեր ծառայության համար:

Ծառայության մեջ աչքի ընկած ծառայողները պարգեւատրվեցին պատվոգրերով ու կրծքանշաններով, շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն:

Վաստակած երկշաբաթյա արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը:

 

2019-02-09T15:34:02+00:00February 9 15:35|Հասարակություն, Ֆոտոշարք|0 Comments