», Մարզեր, Ֆոտոշարք»Մարզպետի հովանավորյալ թեկնածուն խախտում է օրենքը (լուսանկարներ)

Մարզպետի հովանավորյալ թեկնածուն խախտում է օրենքը (լուսանկարներ)

Փետրվարի 17-ին կայանալիք Վարդենիսի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար 8 թեկնածու է առաջադրվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ թեկնածուներից միայն մեկն է կուսակցական՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահան Զարոյանը։ 33-ամյա թեկնածուն ինքնաառաջադրվել է։ Հետաքրքիր է, որ Զարոյանն աշխատանքի վերաբերյալ ոչինչ նշված չէ ԿԸՀ-ում հրապարակված տեղեկատվության մեջ։

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է, որը հանգիստ չի ընթանում։ Irakanum.am-ի խմբագրություն դիմաց Վարդենիսի մի խումբ բնակիչներ իրենց մտահոգությունն են հայտնում այս օրերին քաղաքում տեղի ունեցող նախընտրական զարգացումների վերաբերյալ։ Մասնավորապես քաղաքապետի պաշտոնակատար Արամ Մելքոնյանը, ով առաջադրվել է որպես քաղաքապետի թեկնածու վարչական ռեսուրսների չարաշահումներ է թույլ տալիս։ Մեզ ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ Արամ Մելքոնյանը այսօր քաղաքապետարան է հրավիրել Վարդենիս համայնքի դպրոցների տնօրեններին եւ խիստ հանձնարական իջեցրել, որ դպրոցում քարոզչություն իրականացնեն հօգուտ իրեն։ Քաղաքացիների պնդմամբ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը իր նախընտրական պաստառները նաեւ փակցնում են քաղաքի այն հատվածներում, որտեղ արգելված է։ «Քաղաքի բոլոր սպասարկման եւ առեւտրային կենտրոնների վրա Արամի նախընտրական պաստառներն է փակցված»,- դժգոհեցին վարդենիսցիները, ներկայացնելով նաեւ համապատասխան լուսանկարներ։

«Արամ Մելքոնյանը վարչական լծակների կիրառմամբ փորձում է ընտրվել, սակայն որեւէ մեկը նրան չի հորդորում դա չանել։ Արամ Մելքոնյանը վայելում է մարզպետի հովանավորչությունը, դրա համար նման անօրինականություններ է անում»,- ասացին մեզ ահազանգած քաղաքացիները։

Նշենք, որ Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար  նշանակված  Արամ Մելքոնյանը  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցին է:

Irakanum.am