Այսօր, հունվարի 31-ին, անցկացվում է այս տարվա իր երրորդ նիստը: Նիստը վարում է Տիգրան Ավինյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդամենը 17 հարց, որից 14-ը՝ չզեկուցվող:

Օրակարգում է մասնավորապես, Վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման և հարցազրույցի կազմակերպման կարգը սահմանելու մասին, Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի 2019-2020 թվականների գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին, Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին, «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին, «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին եւ այլ հարցեր: