ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 31-ին, ժամը 15:13-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդի խճուղում՝ ԱԻ նախարարության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ Եղվարդի խճուղու թիվ 27/2 հասցեի մոտակայքում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանկի սյանը:

Վարորդին և երկու ուղևորին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: