Երեւանում, այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։10-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են BMW X5 մակնիշի 91 DA 091 համարանիշի եւ Mercedes մակնիշի 34 NZ 722 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազաբալոնը։ Աղբյուրը հայտնում է, որ բախման արդյունքում Mercedes-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։