ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանի հրամանով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը եւ Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Այս տեղեկությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ պաշտոնից ազատված ոստիկաններն ուղարկվել են կադրերի ռեզերվ։ Ոստիկանությունից չմանրամասնեցին պաշտոնանկությունների պառճառը՝ նշելով, որ իրենց կառույցում մշտապես լինում են կադրային փոփոխություններ։

Irakanum.am