ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը հունվարի 30-ին, ժամը 20:25-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ հրշեջ ջոկատի երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին:

ՀՀ ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: