ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կողոպուտ կատարելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 29-ին, անհայտ անձը մուտք է գործել Երեւանում գործող «Հայ փոստ»  ՓԲ ընկերությանը պատկանող տեղամաս եւ նշված ՓԲԸ-ի օպերատորի աշխատանքային սեղանի՝ գումարի պահման չկողպված դարակի դուռը բացելով՝ բացահայտ հափշտակել է 127 հազար դրամ եւ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ քննությանը ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է: