Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ քաղաքապետարանից մի քանի լավ նորություն կա։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Մի քանի լավ նորություն քաղաքապետարանից.

Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ որոշում կա՝ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով:

Քաղաքի բյուջեից շուրջ $1 միլիոն է հատկացվել՝ քաղաքացիների ներկայացրած ծրագրերի իրականացման համար: Գաղափարը, պարզ ասած, հետևյալն է. քաղաքապետարանի օնլայն հարթակում յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել քաղաքի զարգացմանը, բարեկարգմանը վերաբերող ծրագիր (մաքրում, բարեկարգում, պուրակների կառուցապատում, ինովացիոն ծրագրեր և այլն, և այլն), նաև օնլայն քվեարկության արդյունքում ընտրվում են ծրագրերն ու իրականացվում են: Այսինքն՝ քաղաքացին հնարավորություն է ստանում անմիջականորեն տնօրինել քաղաքի բյուջեն: Սա, ըստ էության, քաղաքապետի՝ ուղիղ դեմոկրատիայի գործիքները կիրառելու ծրագրի գործնական իրականացման քայլերից մեկն է»: