ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 29-ին, կազմել է 486.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.79 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.65 դրամ (աճել  է 6.39 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 640.43 դրամ (աճել է 5.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.34 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 245.35 դրամ, ոսկի՝  20,369.04 դրամ, պլատին՝ 12,686.17 դրամ: