Irakanum.am-ի տեղեկություններով քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ  կացինով զինված տղամարդը փորձել է ներխուժել ու թալանել Բաղրամյան պողոտայում գտնվող VTB բանկը: Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները:

Հիշեցնենք, որ նախորդ տարի եւս նույն բանկի վրա զինված հարձակում էր տեղի ունեցել։

ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ավազակային հարձակում գործած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն: