Irakanum.am-ի տեղեկություններով Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28–ի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվածը ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի 24–ամյա որդին է։ Նա կասկածվում է խմբի  կազմում խուլիգանություն կատարելու համար։

Տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժածներից երկուսն էլ նրա ազգականներն են՝  եղբորորդին, 26–ամյա Հայկ Մանուկյանը,  և քրոջ որդին՝ 33-ամյա Ռոմեն Հարությունյանը։

Նախնական տեղեկություներով՝ միջադեպի շարժառիթը  երկու խմբերի միջև նախկինում ունեցած տարաձայնություններն են։

Նշենք, որ կրակոցների հետևանքով մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 30–ամյա  Արտաշես Գևորգյանը, և ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։