Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է թեթև մարդատարների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝  դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Քաջարան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: