Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազը շնորհավորեց բանակի տոնը:

«Մենք ունենք բանակ, որ պատմականորեն հաստատված փաստերով բազում սխրանքներ է գործել, հաղթանակ է ապահովել և այսօր երաշխավորն է մեր երկրի, ժողովրդի անվտանգության»,- ասել է  Արթուր Դավթյանը:

Զրույցի ընթացքում նա անդրադարձավ Մանվել Գրիգորյանի գործին և Մանվել Գրիգորյանի պաշտպանի այն հայտարարությանը, թե Գլխավոր դատախազը իջնում և ցուցարարներին անձամբ ասում է, որ համամիտ է իրենց տեսակետի հետ, դատախազը նշեց. «Շատ սխալ և անընդունելի մեկնաբանություն է, որովհետև գաղտնիք չէր՝ մեր կողմից բողոք ներկայացնելը մինչև իմ իջնելն էր հրապարակվելը: Դատախազությունը տվյալ իրավիճակում մեղադրանքի կողմ է հանդես գալիս, ինքն իր ունեցած հիմքերով ներկայացրել է բողոք, այնպես որ այստեղ կողմնակալ դիրքորոշում ներկայացնելու կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություն հայտնելու մասին խոսք լինել չի կարող: Դատախազը ինքն անձամբ արդեն այդ քննարկման մասնակից է և որոշել է, որ բողոքարկվելու է, այսինքն՝ անհիմն, անօրինական դատական ակտի հետ գործ ունենք»:

Անդրադառնալով մեղադրանքի լրացմանը՝ Արթուր Դավթյանը ասաց, որ քննությունն արդեն յոթ-ութ ամիս ընթանում է և քննության են առնվում բազմապիսի նոր դրվագներ, ուստի ակնհայտ է, որ այդ դրվագներից, որոնցով ձեռք կբերվեն բավարար ապացույցներ,

Անդրադառնալով մեղադրանքը լրացնելու հանգամանքին՝ Արթուր Դավթյանը ասաց, որ քննությունն արդեն յոթ-ութ ամիս ընթանում է և քննության են առնվում բազմապիսի նոր դրվագներ, ուստի ակնհայտ է, որ այդ դրվագներից, որոնցով ձեռք կբերվեն բավարար ապացույցներ, մեղադրանքը լրացվելու է: «Ճնշող մեծամասնության դեպքերում քրեական գործերով սկզբնական և ավարտական փուլերում մեղադրանքները տարբերվում են»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե իրեն փոխարինելու են, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ լուրջ հարցերը ավարտվեցին»: