ԱԱԾ-ում պարգեւատրումներ չեն եղել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում նշեց  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ես ճիշտն ասած տեղյակ էլ չէի, պարգեւատրումների մասին մամուլից եմ տեղեկացել, որեւէ մեկնաբանություն անել չեմ կարող»,-ասաց Վանեցյանը՝ նշելով, որ ինքն էլ պարգեւատրում չի ստացել։

Վանեցյանը նշեց, որ անվտանգության առումով մշտապես մարտահրավերներ կան․ «Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ  ոչ մի վայրկյան չենք կարող հագիստ լինել  եւ չասել, որ մարտահրավերներ չկան, իհարկե մարտահրավերներ կան  եւ Հայաստանի հանրապետության ողջ պաշտպանական համակարգը նկատի ունեմ, թե Պաշտպանության նախարարությունը, թե ոստիկանությունը աշխատում են այդ ուղղությամբ։ Բանակը մշտապես զարգանում է, հզորանում է, բանակը մշտական առաջխաղացման գործընթացում պետք է լինի , բանակը մշտական առաջխաղացման գործընթացում պետք է լինի,  որ րոպեին բանակի առաջխաղացումը եւ զարգացումը կանգնեց, այդ օրը շատ վատ հետեւանքներ կունենանք»։