44 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձի մահը հերթական ապտակն է ՀՀ դատական իշխանությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արա Ղարագյոզյան։

«Նողկալի և զզվելի է, որ անարդարությունից ստիպված կալանավորված անձը հացադուլ է հայտարարում, իսկ պետական մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում վերջինիս խնդիրը լուծելու ուղղությամբ։

Սա տիպիկ անմարդկային վերաբերմունք է, որը դրսևորվել է անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ։ Իսկ ինչ պայմաններում է գտնվել հացադուլավոր անձը, այդ 44 օրերի ընթացքում չեմ էլ ուզում պատկերացնել։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլավորների խուցը գտնվում է առաջին հարկում, որտեղ անտանելի գարշահոտություն, խոնավություն և հակասանիտարական վիճակ է։ Հաց բերողի մահվան համար մինչև օրս ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, հիմա էլ այս դեպքը»,– գրել է նա։