Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովը:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ՝ հանրապետության նախագահը նշել է, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի ու բարեկամության ավանդույթներն արդյունավետ համագործակցության ամուր հիմք են ստեղծում:

Նորանշանակ դեսպան Այազովը վստահեցրել է, որ ջանք չի խնայի հայ-թուրքմենական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և երկու երկրի միջև փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: