Արմավիր քաղաքի ավագանին այս տարվա իր առաջին նիստում, իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում ԱԺ նախկին պատգամավոր գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին զրկել է Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից:

Այդ հարցը օրակարգային 6 հարցերից առաջինն էր: Ավագանին որոշել է Մանվել Գրիգորյանին շնորհված, Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման մասին որոշումը ուժը կորցրած ճանաչել: Որոշումը կայացվել է միաձայն:

Հիշեցնենք, որ դեռեւս 2018թ. դեկտեմբերի 25-ին Արմավիրի ավագանին Մանվել Գրիգորյանին չէր զրկել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից, որոշվել էր այդ հարցը քննարկել հաջորդ ավագանու նիստի ընթացքում: