Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովը հունվարի 24-ին ավարտել է  աշխատանքները։ Ժողովը մեկնարկել էր հունվարի 16-ին։ Ինչպես տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, ժողովը իր օրակարգը սպառիչ կերպով քննարկելուց հետո, ընտրել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո։

ՀՅԴ. Բյուրոն իր անդրանիկ նիստում Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել  Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

 

ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են.

Արմեն Ռուստամյան՝ նախագահ

Վիգեն Բաղումյան

Արամ Գալուստյան

Վիգեն Յագուպյան

Յակոբ Խաչերյան

Արսեն Համաբարձումյան

Կիրո Մանոյան

Բենիամին Պչաքճյան

Սպարտակ Սեյրանյան

Րաֆֆի Տոնապետյան

Հովսեփ Տեր-Գևորգյան

Մուրադ Փափազյան: