Հանրապետության տարածքում`

Հունվարի 24-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 25-28-ը աստիճանաբար գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը՝ 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 24-ի ցերեկը, 26-ին, 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին սպասվում են թույլ տեղումներ, 28-ին, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։

Երևան քաղաքի հունվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 9.70C (1999 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան` -23.60C (1974 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան` -5.50C