Հայաստանի կառավարության այսօրվա նիստում որոշում  կայացվեց  հունիսի 9-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ նշանակել Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում, ինչպես նաեւ Արարատի մարզի Սիս համայնքում:

Նշենք, որ Արարատի մարզի Սիս համայնքի  ղեկավար Արմեն Եղյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի մարտի 11-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արմեն Եղյանը 2018 թվականի դեկտեմբերի 12-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի  ղեկավար Շահեն Կարապետյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Շահեն Կարապետյանը 2018 թվականի դեկտեմբերի 12-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: