«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ հարկային մարմինների կողմից երկրորդ անգամ ՀԴՄ չխփելու համար տուգանվել է «Նար» ՍՊԸ-ի Ջրվեժում գտնվող դեղատունը, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջը։ Եվ չնայած կասեցման որոշումը կայացվել է, սակայն Սամվել Նիկոյանը, հավանաբար, տեղյակ չէր ՊԵԿ որոշման մասին և մեզ հետ զրույցում ասաց, որ դեղատունը «դեռ չի փակվել»։

Բայց հարկային մարմինների կողմից երկրորդ անգամ տուգանվել է, և կա որոշում փակելու մասին։ Ս․ Նիկոյանը չցանկացավ որևւէ հարցի պատասխանել, միայն ասաց․ «Չգիտեմ»։ Մենք ՊԵԿ նախագահի «Տնտեսվարող սուբյեկտների գործունեության կասեցման վերաբերյալ» որոշման ցանկում գտանք «Նար» ՍՊԸ-ն, որի վերաբերյալ 22.01-ին 0063 որոշումն է կայացվել՝ 07․02-ից 11․02-ը գործունեությունը կասեցնելու մասին»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: