Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային օրակարգում հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում դեռ նշանակված չէ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտնել էր, որ Փաշինյանը հունվարի 25-ին կայցելի Մոսկվա՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հետ հանդիպման նպատակով»:

«Որքան ես գիտեմ՝ (Պուտինի հետ հանդիպում) ծրագրված չէ: Գիտեք, նրանք հաճախ են շփվում և՛ հեռախոսով, և՛ շատ հաճախ հանդիպում են: Ուրբաթ բավականին հագեցած օր է նախագահի մոտ, այդ իսկ պատճառով չգիտեմ՝ արդյոք կլինե՞ն փոփոխություններ», — ասել է Պեսկովը՝ նշելով, որ այդ հարցով մինչ այս պահը հստակ պայմանավորվածություններ երկու կողմերը չեն ունեցել: